News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այժմ Հայաստանի համար կարեւոր է խորհրդակցել Չինաստանի բարձրագույն իշխանությունների հետ, քանի որ այդ երկիրը կարող է խոշոր տնտեսական եւ քաղաքական գործընկեր դառնալ մեզ համար: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողներին ասաց  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը՝ նշելով, որ ֆինանսական աղբյուրների առումով Չինաստանն անսպառ գործընկեր է:

«Նման երկրների հետ դե ֆակտո դաշինքն օգտակար կլինի Հայաստանի համար: Չինաստանի կողմից միջազգային առեւտրի հիմնական հոսքերի ուղղության փոփոխությունն անպայման կանդրադառնա Հայաստանի վրա: Հայաստանն իրավունք չունի հաշվի չառնել նման ռազմավարական փոփոխություն, որն անպայման կանդրադառնա նաեւ մեր տարածաշրջանի վրա»,-ասաց քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանի խոսքով՝ Չինաստանում ստեղծվող ասիական բանկը կարող է ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը:

«Չինաստանում ասիական բանկ ստեղծելու մասին նախորդ տարվա նոյեմբերին կայացված որոշումը, որն ասիական երկրների մեծամասնությունը հավանություն է տվել, հավանական է, որ կարող է ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, եթե բանակցությունները ճիշտ ընթանան»,- ասաց քաղաքագետը:

Շաքարյանը նշեց, որ Հայաստանը կարող է համագործակցել Չինաստանի հետ ոչ միայն տնտեսական եւ քաղաքական, այլեւ նանոտեխնոլոգիաների ոլորտում:

Տպել
Ամենաշատ