News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի ազգային  բանակի կողմից իրականացված գործողությունների ընթացքում զոհվել է 30 ապստամբ։ Այս մասին ասված է երկրի ՊՆ հայտարարության մեջ։

«Առնվազն 29 ապստամբ սպանվել, եւս 21-ը վիրավորվել են վերջին մեկ օրվա ընթացքում իրականացրած գործողությունների հետեւանքով»,- մեջբերում է TOLO-News-ը։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ զինվորականներին հաջողվել է գտնել եւ ոչնչացնել մի քանի ական եւ գրավել ապստամբների պատկանող սպառազինություններն ու ռազմամթերքը։ Գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 3 զինծառայող, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ անցյալ տարվա վերջին ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ զինված ուժերը պաշտոնապես ավարտեցին իրենց ռազմական առաքելությունը Աֆղանստանում։ Ներկայումս երկրում անվտանգության ապահովումն իրականացնում են ազգային ուժային կառույցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ