News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում Բրիտանական խորհուրդը և Բրիտանական դեսպանատունն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթի հաղթողներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Բրիտանական խորհրդից:

Փառատոնի շրջանակում Beeline–ի հետ համատեղ հայտարարվել էր փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, «Սիրո լավագույն հաղորդագրություն» և «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթները: Փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթին ներկայացվել էր  23 աշխատանք: Երեք հաղթող աշխատանքներն ընտրել էր  բրիտանական կինոյի փորձագետ Քրիստին Բարդսլին (ՄԹ): Հաղթող ճանաչվեցին Հրաչյա Հակոբյանի («Նմանակման խաղ»), Սրբուհի Աչոյանի («Անտեսանելի կինը») և Զինա Գրիգորյանի («Վիրունգա») աշխատանքները:

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթը հայտարարվել էր Beeline–ի կողմից: Ներկայացվել էր 126 հաղորդագրություն: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին առավելագույն քվե հավաքած մասնակիցներ՝  Հայկ Մարգարյանը,  Սամվել Վարդանյանը, Աննա Անդրեասյանը և  Լուսինե Մեհրաբյանը, ովքեր  Beeline–ի կողմից պարգևատրվեցին Beeline Smart հեռախոսներով, իսկ Բրիտանական խոհուրդը Սուսաննա Հարությունյանին, Անի Ամիրխանյանին և Լևոն Եսայանին տրամադրեց խրախուսական մրցանակներ: 

«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթին ներկայացվել էր 106 հեղինակային լուսանկար: Հաշվի առնելով  գաղափարի յուրահատկությունը և լուսանկարի մասնագիտական կատարումը` մրցույթում հաղթող ճանաչվեց երեք մասնակից`Մերի Բայաթյանը, Քրիստինա Դանիելյանը և Ռաֆայել Մելիք-Իսրայելյանը: Հաղթողներին ընտրեց լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Իսկ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրենի մրցանակին արժանացավ Տաթևիկ Զադոյանը, ով  պարգևատրվեց Beeline Smart հեռախոսով։

Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին, որի ընթացքում ներկայացվել են 7 գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ: Ավելի քան 8000 հանդիսատես հնարավորություն ունեցավ մասնակցելու ցուցադրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ