Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, այսօր՝ մարտի 25-ին, հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ, որի ժամանակ ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի եւ Չինաստանի ազգային բանկի միջեւ 77 մլրդ ՀՀ դրամի եւ 1 մլրդ չինական յուանի սվոփ գործարքի պայմանագիր:
ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագիրը միտված է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության եւ ուղղակի ներդրումների ավելացմանը:
ԿԲ նախագահը գտնվում է Չինաստանում ՀՀ նախագահի պաշտոնական պատվիրակության այցի շրջանակում: