News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ  ընդունեց պատգամավորների խորհրդականների մասին օրինագիծը։ «Ազգային Ժողովի կանոնակարգի» մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է 88 կողմ, 20 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով։

Ինչպես հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, փորձագետները, որոնք պատգամավորներին տնտեսական օրինագծերի եւ փաստաթղթերի հարցերում օրենքով խորհրդատվություն կմատուցեն, կլինեն անկուսակցական։ Նրանց ընտրելու են միասնական կերպով, հանձնաժողովների միջոցով՝ բոլոր խորհրդարանական խմբակցությունների  մասնակցությամբ։ «Բնականաբար նրանց կարծիքը խորհրդատվական ուժ է ունենալու։ Կարծում եմ, որ նման մարմինը կօգնի պատգամավորներին որոշումներ կայացնել»,- պարզաբանեց Սահակյանը։

Օրինագծի դեմ են արտահայտվել ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ «Լղոզված լիազորություններով եւ պետական ապարատում անորոշ դերով նոր մարմին ստեղծելը հակասում է Սահմանադրությանը»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ