News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ-ի) հիմնական նպատակը ոչ թե ցեղասպանության ճանաչումն է, այլ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը:

«ԱՍԱԼԱ-յի ստեղծման համար 2 պայման է եղել, նախ հայության ոչ արդյունավետռ աշխատանքը Հայ Դատի հարցում եւ միջազգային հանրության խնդիրը, որ ընդհանրապես անտեսել էր հայությանը եւ նրա խնդիրները, այդ պատճառով 1975թ. ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն, որի հիմնական նպատակը ոչ թե ցեղասպանության ճանաչումն էր, այլ մեր հողերի վերադարձը»,-ասաց Վազգեն Սիսլյանը:

ԱՍԱԼԱ-ի հետախուզական եւ հակահետախուզական աշխատանքների մասնակից Գեւորգ Յազճյանն էլ նշեց, որ ԱՍԱԼԱ-յին անդամագրվում էին 19-20-ամյա հայրենիքին նվիրված երիտասարդներ, որոնք գիտեին, որ կարող են նաեւ իրենց նպատակի համար մեռնել:

Նրա խոսքով՝ ցեղասպանության համար պայքարը զարթոնք ապրեց 1965թ., երբ Երեւանում ցեղասպանությունը ճանաչելու համար ցույցեր կազմակերպվեցին եւ առաջին անգամ հստակ պահանջ դրվեց՝ հողերի վերադարձ:

«Հիմա այդ պահանջը չի դրվում, չեմ հասկանում ինչու: Ինչ-որ անորոշ կարգախոս է դրված, որ հիշում եմ եւ պահանջում, բայց թե ինչ ենք պահանջում՝ անորոշ է»,-ասաց Գեւորգ Յազճյանը:

Յազճյանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-ի պայքարը տվեց իր արդյունքը, եվրոպական բազմաթիվ երկրներ ճանաչեցին ցեղասպանությունը եւ ամենակարեւորը սկսեցին խոսել հայերի ցեղասպանության մասին:

ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանն էլ հավելեց, որ ԱՍԱԼԱ-ն դեռ անելիք ունի եւ իր պայքարը չի ավարտել:

Նշենք, որ ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975թ.: Նրա նպատակն էր զինյալ գործողությունների միջոցով Հայկական հարցը բարձրացնել միջազգային հանրությունում եւ Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել:

Տպել
Ամենաշատ