News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարության՝ Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրն օգնել է արդեն 330 սրտանոթային հիվանդություններով տառապող մարդու կյանք փրկել։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը

Սրտի տարածուն կաթվածի դեպքում ստենտավորման ծրագիրը կիրառվում է արդեն 10 բուժհաստատություններում, որոնցից 8-ը գտնվում են Երեւանում, իսկ 2-ը Գյումրիում եւ Գորիսում։

2015թ. սկզբից այս ծրագրով հոսպիտալացվել է 364 հիվանդ։ 24 դեպքերում կորոնոգրաֆիայի արդյունքներով հնարավոր է եղել խուսափել վիրահատությունից։

«Ցավոք սրտի վիրահատությունների ժամանակ եղել են նաեւ մահացության դեպքեր, այդ թվում՝ 80 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։ Սակայն 340-ից 332 դեպքերում մեզ հաջողվել է փրկել մարդկանց կյանքը։ Սա ծրագրի շոշափելի դրական արդյունքն է, որը նախատեսված է եղել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով»,- հայտարարել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ