News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հագուստի եւ ոչ պարենային ապրանքների խանութները դռներին անօրինական գրություն են փակցնում՝ «Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում»: Այս մասին մարտի 25-ին Հայաստանի խորհրդարանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի աշխատանքի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Բավական է միայն անցնել քաղաքի կենտրոնով, եւ տասնյակ նման գրություններ կտեսնեք: Չնայած օրենքով մի շարք ապրանքների վրա տարածվում է 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելու հնարավորությունը, սակայն խանութների մեծ մասը թքած ունի օրենքի վրա»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Ի պատասխան, ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը նկատեց, որ հարցը Հանձնաժողովի իրավասության ներքո չէ, քանի որ այն հետեւում է միայն շուկաների գերիշխող սուբյեկտներին: Իսկ հագուստի եւ ոչ պարենային այլ ապրանքների շուկայում հազարավոր ընկերություններ են գործում:

«Ամեն դեպքում, Ձեր մտահոգությունը հիմնավոր եմ համարում եւ ամեն ջանք կգործադրեմ՝ պարզելու համար, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել այս դեպքում»,- հայտարարեց Շաբոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ