Եմենի ճգնաժամը պետք է կարգավորել ազգային լայն երկխոսությամբ՝ բոլոր ազդսեցիկ ուժերի ներգրավմամբ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Միխայիլ Բոգդանովի եւ Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հանդիպումից հետո։
«Եմենի Հանրապետությունում իրավիճակի դիտարկման ժամանակ ընդհանուր կարծիք է հայտնվել՝ ներքաղաքական սուր ճգնաժամը ազգային երկխոսությամբ լուծելու անհրաժեշտության մասին»,- ասել են գերատեսչությունից։