News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ալպերում А320-ի դեմ հաքերային հարձակումը քիչ հավանական է: Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով փորձագետների կարծիքը:

А320 ընտանիքի օդանավերի համակարգչային կառավարումը շատ ավելի ուժեղ է, քան մրցակից Boeing-ի մոդելներինը: «Ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ օդում կառավարվել է համակարգիչներով»,- նշել է Լոնդոնի համալսարանի հաղորդակցության սարքավորումների պրոֆեսոր Դեւիդ Սթափլսը, որը երկար ժամանակ աշխատել է «Լյուֆթանզա»-ում:

Ինքնաթիռում առանձին ցանց է եղել՝ շատ բարդ ծրագրային ապահովմամբ, որը, անվտանգության պահանջներից ելնելով, մշտապես թարմացվել է:

Չնայած թվացյալ հուսալիությանը՝ համակարգը հարձակումից ապահովագրված չէ: Ըստ Սթափլսի, նույնիսկ նման հուսալի եւ փակ համակարգում կարելի է վնասակար կոդ ներդնել կա՛մ iPad-ի միջոցով, կա՛մ այն պահին, երբ այն միանում է արտաքին ցանցին:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազանյովը հայտարարել էր, որ դժվար թե օդանավը դրսից հարձակման է ենթարկվել: Սթափլսը համաձայն է այս կարծիքին, քանի որ օդաչուներից ահազանգի ազդանշան չի ստացվել:

Իհարկե, վնասակար կոդը կարող էր կաթվածահար անել ոչ միայն նավիգացիան, այլեւ կապի ամբողջ համակարգը: Բայց ամենը միասին քիչ հավանական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ամենաշատ