News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբու Դաբիի Մազդար ինստիտուտի երկու հայ ուսանողներ ծանոթությունների նոր հավելված են ստեղծել, հաղորդում է տեղի The National պարբերականը:

Jeltee նոր ծրագրի հեղինակները 25-ամյա  Ռաֆայել Հարությունյանն ու 27-ամյա Աշոտ Մնացականյանն են:

Jeltee անվանումը վերցված է jaldee բառից, ինչը հնդկերեն նշանակում է »շտապիր»:

Ի տարբերություն համանման հայտնի Tinder բջջային հավելվածի, այստեղ հանդիպելու որոշում կայացնելու համար տրվում է 24 ժամ, որից հետո խոսակցությունն անհետանում է:

Զրույցի սկզբիցվ սկսվում է ժամանակի հետհաշվարկ: Վերջում ընտրությունը մեկն է՝ հրավիրել զրուցակցին հանդիպման:

«Մարդիկ ամիսներով կարող են չաթ անել, լուսանկարներ փոխանակել եւ այդպես էլ ոչ մի անգամ չհանդիպել: Չաթ ու վերջ, հիմարություն է դա»,-հայտարարել է Մնացականյանը:

Ուսանողները կայքը չեն համարում ռոմանտիկ եւ այն առաջարկում են նաեւ որպես սովորական ծանոթությունների եւ ընկերներ ձեռք բերելու հնարավորություն:

«Քանի որ ԱՄԷ-ն շատ բազմազգ է, այստեղ լավ վայր է ծրագրի կենսունակությունը ստուգելու համար»,-հավելել է Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ