News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տարիքի պատճառով A320-ի կործանումը հավանական չէ: Այս մասին ֆրանսիական Ալպերում կործանված A320 ինքնաթիռին նվիրված հերթական հոդվածում գրում է գերմանական Spiegel-ը:

Օդանավի տարիքն ուղղակիորեն կապված է դրա անվտանգության հետ: Տեսականորեն, ճիշտ շահագործման դեպքում, ինքնաթիռը կարող է հավերժ ծառայել:

«Կարծում եմ՝ այս դեպքում Germanwings-ը բարձունքի վրա է եղել»,- պարբերականի հետ զրույցում նշել է Բեռլինի Տեխնիկական համալսարանի ավիացիոն կառավարման պրոֆեսոր Օլիվեր Լեմանը: Նրա խոսքով, նոր ինքնաթիռները ձեռք են բերում ոչ թե անվտանգության, այլ տնտեսելու նկատառումով:

Կառավարման խցիկի ապահերմետիկացումը նույնպես չէր կարող օդաչուներին անակնկալի բերել: Պարբերականի հետ զրույցում Գերմանիայի ռազմաօդային ուժերի փորձագետներից մեկը նշել է, որ խցիկի ապահերմետիկացումը չէր կարող հանգեցնել կառավարումը կորցնելուն: Այդ դեպքում խցիկի առաստաղից ավտոմատ կերպով թթվածնային դիմակներ են դուրս թռչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ