News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Նրա տարածած հայտարարության մեջ նշված է հետեւյալը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, հայտարարությունս սկսում եմ նախ շնորհակալություն հայտնելով ճակատագրին, որ ինձ հնարավորություն տվեց տարիներ շարունակ աշխատելու ԲՀԿ-ի թիմում: Շնորհակալ եմ, որ երկրում իրավիճակ փոխելու արդար ու ազնիվ գաղափարով տոգորված ուս ուսի տված իմ թիմակից գործընկերների հետ միասին անցանք աննկարագրելի դժվար ու փշոտ ճանապարհ, որի ընթացքում, սակայն, ամենաբարդ իրավիճակներում զգացել ենք միասնության քաղցրությունը, իսկ հավատը միմյանց նկատմամբ ու մեր արած գործի հանդեպ նույնիսկ հուսահատության պահերին նոր շունչ ու նոր ուժեր է մեզ հաղորդել: Շնորհակալություն եմ հայտնում իմ նախկին ղեկավար` ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին այն հոգեւոր արժեքների համար, որոնք եւ մեզ միաբանող առաջնային հիմքը դարձան ու անկախ ամենից միշտ կմնան յուրաքանչյուրիս մեջ: Շնորհակալ եմ բոլոր մեր ընտրողներին հավատալու, մեզ օժանդակելու ու վստահելու համար: Հարգելիներս, կարեւոր է, որ չհուսահատվեք ու իմանաք`ամեն ինչ դեռ առջեւում է:

Ցավոք, փետրվարյան իրադարձությունները երկրում իրավիճակ փոխեցին: Ցավոք, էլ չկան այն ուժն ու կարողությունը, որոնք հայաստանցիներին ու երկրագնդով մեկ սփռված մեր հայրենակիցներին տալիս էին հույս ու հավատ եւ ոգեւորության առիթ էին:

Սակայն անկախ ամենից, կյանքը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ապրել: Մեր երկրը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի ահագնացող տեմպը, մենաշնորհների առկայությունը, ապօրինությունները, պետական կառավարման անարդյունավետությունը, իշխանությունների անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կենսակերպ ապահովելու անհնարինության նկատմամբ եւ բազմաթիվ այլ պրոբլեմներ կան ու մնալու են, եթե պայքարը չշարունակվի:

Որպես մարդ, ով մինչեւ վերջ, նույնիսկ վերջից էլ ավել մնաց պայքարի էպիկենտրոնում, ով մնաց հավատարիմ այն քաղաքական կուրսին, որը որդեգրել եւ իրականացնում էր ԲՀԿ-ն, որը հիմա էլ ու սրանից հետո նույնպես մնալու է այդ համոզմունքների, քաղաքական կուրսի ու պայքարի մեջ` համարում եմ, որ այս նոր իրավիճակում անհրաժեշտ է այլ մարտավարություն, այլ ձեւաչափ եւ այլ քայլերի իրականացում ոչ թե իրավիճակի հետ համակերպվելու, այլ իրավիճակի վրա ազդեցություն գործադրելու համար: Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլեւս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի:

Միեւնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման եւ ընդհանուր նպատակների իրականացման: «Բարգավաճ Հայաստան» -ի իմ գործընկերները միշտ աչքի են ընկել բարձր մարդկային հատկանիշներով, հայրենասիրությամբ ու մեր երկիրը բարելավելու ցանկությամբ: Առաջ դեպի ապագա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ