News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի  անցկացման մասին: Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում եւ նպաստում ուսուցման գործընթացին:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտները: Մրցույթը մեկնարկում է սույն թվականի մարտի  26–ին եւ նախատեսվում է անցկացնել 2 փուլով: Առաջին փուլում մարտի 26-ից մինչեւ ապրիլի 17-ը ներառյալ  մասնակիցները կարող են ուղարկել իրենց աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեին։ Երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին՝ ապրիլի 20-ից մինչեւ 30-ը:

ՀՀ ԿԳՆ, Beeline-ի եւ վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովը կգնահատի ներկայացված աշխատանքները, որի արդյունքում կընտրվեն առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը: Այն աշխատանքի հեղինակը, որը ֆեյսբուքյան էջում կստանա ամենաշատ հավանությունը, կպարգեւատրվի խրախուսական մրցանակով:

«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի  բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձեւավորման ու զարգացման վրա։  Համոզված եմ, որ այս մրցույթը ոչ միայն մասնակիցների համար կդառնա նոր բացահայտումների առիթ եւ նորովի կխթանի ՏՏ կիրառումն ուսումնական գործընթացում, այլ  կօգնի տաղանդավոր երիտասարդներին սեփական ուժերով փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր  դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Կրթական համակարգի առաջընթացը գրեթե ամբողջությամբ կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Այսօրվա աշակերտներին վիճակված է ապրելու եւ ստեղծագործելու տեղեկատվական տեխնոլոգիաներով առավել զարգացած միջավայրում: Այնպես որ անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել  այս ոլորտի ընձեռած հնարավորություններին,   այլ նաեւ պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին»,- ասաց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

Ծրագրին աջակցում է նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով մրցույթի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ www.college.eiu.am Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի պաշտոնական կայքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ