Գյումրիում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազային կից կգործի հոգեւոր-մշակութային կենտրոն։ Այս մասին համապատասխան նախագիծը հավանություն է ստացել Հայաստանի Կառավարության՝ մարտի 26-ին կայացած նիստում։
Որոշման շրջանակներում Կառավարությունը նորից հաստատել է ՌԴ ռազմաբազայի տնօրինությանը հանձնված շինությունների եւ հողատարածքների ցուցակը։ Այդ ցուցակում են բուն 102-րդ ռազմաբազայի տարածքը, նրան սպասարկող մի քանի շինություն Գյումրի քաղաքում, մի քանի հանրակացարան Երեւանում, ինչպես նաեւ զինվորական ավաններ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում, Երեւանում եւ Գյումրիում։
Ընդհանուր առմամբ Հայաստանում ռուսական բազային կցված է 22 հողատարածք։