Ուկրաինան Կանադայի արտահանման գործակալության հետ 160 մլն դոլարի վարկային պայմանագիր է կնքել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Վարկը կտրամադրվի 5 տարով, 1,43 տոկոսադրույքով: «Վարկային միջոցները կսկսեն ստացվել 2015-ի մարտի 31-ից»,-հայտնել են մամուլի ծառայությունում: