News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ավելի ու ավելի շատ տնային կենդանիներ են տառապում ճարպակալումից, գրում է The Guardian-ը` վկայակոչելով PDSA բարեգործական կազմակերպության հաշվետվությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է շներին, կատուներին եւ ճագարներին: Նշվում է, որ կենդանիների մոտ զարգանում են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպես եւ ավելորդ քաշից տառապող մարդկանց մոտ: Ինչպես կանխատեսում է PDSA-ն, գեր կատուների, շների ու ճագարների թիվը հինգ տարվա ընթացքում կգերազանցի առողջ կենդանիների քանակը: Անասնաբույժների 80%-ը հայտնում է տնային կենդանիների ճարպակալման մակարդակի աճի մասին վերջին երկու տարիների ընթացքում. Բժիշկների մոտ բերում են ավելորդ քաշով ավելի շատ շներ, կատուներ, ճագարներ եւ անգամ մանր կրծողներ, փոխանցում է Gazeta-ն:

Հաշվետվության հեղինակների գնահատականներով՝ ներկա պահին երեք շներից մեկը, չորս կատուներից մեկը եւ չորս ճագարներից մեկը Մեծ Բրիտանիայում տառապում են ավելորդ քաշից կամ ճարպակալումից: PDSA-ում հայտնում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ կենդանիները չափից շատ են ուտում եւ չափից քիչ ծանրաբեռնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ