News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի  դատապարտյալներ են:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի այս արտադրամասն ամենամեծն է: Այն ապահովում է 5 քրեակատարողական հիմնարկի հացի պահանջարկը:

 Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հացաթխման արտադրամասի պետը յուրաքանչյուր օր մինչեւ ժամը երեքը «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Կենտրոն», «Արմավիր» եւ «Դապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներից հացի պատվեր է ստանում, եւ օրական մոտ 1000 կիլոգրամ ալյուր  օգտագործում  հաց պատրաստելու համար:

Արտադրամասում դատապարտյալներն իրենց ցանկությամբ են աշխատանքի ընդունվում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը  09:00-ին եւ ավարտվում 17:00-ին:

Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Միջին աշխատավարձն այստեղ  կազմում է 74 հազար դրամ, որը փոխանցվում է դատապարտյալների դեպոզիտային հաշվին:

Աշխատանքի մեջ ընդգրկելիս՝ հաշվի են առնվում դատապարտյալի հմտությունները: Նրանք նախապես ծանոթանում են աշխատանքի պայմաններին, անցնում բժշկական ստուգում, ստանում սանիտարական գրքույկներ, հետո միայն, ցանկության դեպքում, ստորագրում պայմանագիրն ու անցնում աշխատանքային պարտականությունների կատարմանը:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման արտադրամասեր են գործում նաեւ «Կոշ», «Արթիկ», «Սեւան», «Վանաձոր» եւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում: Ընդհանուր առմամբ, այդ արտադրամասերում (ներառյալ Նուբարաշենը) աշխատում է 10 դատապարտյալ:

Տպել
Ամենաշատ