News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տպավորություն է, որ Արտակ Շաբոյանի գործառույթը ոչ թե տնտեսական մրցակցությունը, այլ Սերժ Սարգսյանի սահմանած մոնոպոլիաները պաշտպանելու համար է: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան ծրագրին:

«Երբ մարտի 25-ին ասացի, որ շաքարավազի գինը 395 դրամ է, Արտակ Շաբոյանը հակադարձեց, որ «Երեւան Սիթի»-ում հենց այսօր 360 դրամով է վաճառվում շաքարավազը: Պարոն Շաբոյան, լավ է չասացիք՝ ««Երեւան Սիթի», ամենացածր գները տարածաշրջանում պլյուս 3 հատ լավաշ: Հարգելի քաղաքացիներ, չմոռանաք ձեզ հետ բերել անձնագիր»: Տպավորություն է, որ Արտակ Շաբոյանի գործառույթը ոչ թե տնտեսական մրցակցությունը, այլ Սերժ Սարգսյանի սահմանած մոնոպոլիաները պաշտպանելու համար է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչու է «Երեւան Սիթի»-ում շաքարավազը վաճառվում 360 դրամով, ընդդիմադիր պատգամավորի համար պատասխանը պարզ է. Հայաստանում շաքարավազի մոնոպոլիան եւ «Երեւան Սիթի» խանութները ցանցը պատկանում է միեւնույն անձին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն էլ շաքարավազը նույն գնով վաճառում է եւ սովորական գնորդներին, եւ փոքր եւ միջին ձեռնարկատերերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ