News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հորդորում է «ոտքի տակ չընկնել»:

Այսօր՝ մարտի 26-ին, ՏՄՊՊՀ տարեկան ծրագրի քննարկման ժամանակ խոսելով շաքարավազի մոնոպոլիայի մասին՝ ընդդիմադիր պատգամավորը դիմեց Շաբոյանին:

«Դուք երեկ՝ մարտի 25-ին, հանդուգն ու լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին: Եթե Ձեր հայտարարությունների համար օլիգարխիան Ձեր պարգեւավճարը 50 դոլարով ավելացնելու է, պարոն Շաբոյան, ուրախ եմ Ձեզ համար: Բայց անկեղծ ասած. Ձեզ հետ բանավեճ չունեմ: Իմ բանավեճը ձեր քաղաքական ծնողների հետ: Այնպես որ խորհուրդ կտամ՝ ոտքի տակ չընկնել ընդհանրապես: Դուք բավական փոքր ֆիգուր եք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց «մի քիչ էլ ծրագիրը քննարկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ