News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը տեխնիկական օգնություն կցուցաբերի Հայաստանին մաքսային սարքավորումներ ձեռք բերելու գործում: Համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել մարտի 26-ին կայացած ՀՀ Կառավարության նիստում: Ինչպես նշել է Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, հայկական կողմը կստանա անհրաժեշտ հաշվողական եւ հեռահաղորդակցության տեխնիկա:

Բացի այդ հայ մասնագետները կանցնեն վերապատրաստման դասընթացներ մաքսային վերահսկողության ոլորտում, իսկ սահմանային սանիտարական ծառայությունների աշխատակիցները` անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական վերահսկման ոլորտում: Նշված ծրագրերի իրականացման համար նախատեսվում է տրամադրել 47 մլն դոլար (կամ համարժեք ռուսական ռուբլի), ինչպես նաեւ 130 մլն ռուբլի։ Գումարը տրամադրվելու է 3 տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ