ԱՄՆ-ն պլանավորում է Ուկրաինայի զինված ուժերին եւ մյուս ուժային կառույցներին 230 հատ Humvee (HMMWV - High Mobility Multipurpose Wheeled Vehicle) ամենագնաց տրամադրել։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն պլանավորում է 230 հատ HMMWV ավտոմեքենա մատակարարել, որոնցից 30-ը՝ ուժեղացված զրահապատումով։ Առաջին խմբաքանակը՝ 10 մեքենա, արդեն տեղ է հասել։ 8 մեքենա տրամադրվել է օդամոբիլային բրիգադին, իսկ 2-ը՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ստորաբաժանումներին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը տարածած հաղորդագրությունը։
Ակնկալվում է, որ եւս 2 խմբաքանակ Ուկրաինա կառաքվի մինչեւ ապրիլի սկզիբ։ Մյուս 200 մեքենաները Ուկրաինա կհասնեն 45 օրվա ընթացքում։
Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ նախկինում Ուկրաինան արդեն ստացել է ամերիկյան արտադրության զինվորական տեխնիկա։