News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում չգրանցված դեղորայքի համար խոշոր տուգանք կսահմանվի։ Այս մասին Մարտի 26-ին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով «Դեղերի մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որն հավանություն է ստացել Կառավարության կողմից։

Նրա խոսքով՝ տուգանքը, խմբաքանակից կախված, կլինի տարբեր ու շատ բարձր։

Միաժամանակ հանրապետություն չգրանցված դեղորայք կարելի կլինի ներկրել միայն կոնկրետ դեպքերում, կոնկրետ հիվանդների համար, որոնց այդ դեղամիջոցները պետք է հասցվեն ժամանակին, առանց սահմանին ուշացումների։

«Սակայն այդ բոլոր դեպքերը պետք է հիմնավորված լինեն եւ հնարավորինս նպատակային բնույթ կրեն»,- նշեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ