News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

McDonald's ընկերությունը պաշտոնապես թողարկել է հագուստի եւ տան պարագաների իր առաջին շարքը: Այս մասին գրում է բրիտանական Metro պարբերականը՝ կատակելով, որ հիմա Բիգ Մաքը կարելի է նաեւ հագնել:

McDonald's-ից հավաքածուն ներառում է անձրեւանոցներ, ռետինե ճտքակոշիկներ, պատի պաստառներ եւ Բիգ Մաքի նկարով այլ ապրանքներ: Թեմատիկ արտադրանքն այս շաբաթ ներկայացվել է Ստոքհոլմում, իսկ վաճառվում է շվեդական Big Mac առցանց-խանութում:

Gazeta-ի փոխանցմամբ, հավաքածուն թողարկվել է imlovingit24 արշավի շրջանակում, որն ընկերությունն անցկացնում էր ամբողջ աշխարհում: Մասնավորապես, Ստոքհոլմում McDonald's-ի հումորային նորաձեւության ցուցադրություն է անցկացվել, իսկ Մադրիդում հսկայական «Բիգ Մաք» խճանկար են հավաքել: Ակցիաներ են անցկացվել նաեւ Սիդնեյում եւ Լոնդոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ