News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը բոլոր ջանքերը կգործադրի Եմենում ծավալվող հակամարտությունը զսպելու համար։ Այս մասին «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի զսպենք Եմենում ծավալվող ներկա հակամարտությունը»,- հայտարարել է նախարարը, որն այս պահին Շվեյցարիայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ պատվիրակության հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Իրանը Սաուդյան Արաբիայից պահանջել էր անմիջապես դադարեցնել  միջամտել Եմենի ներքին գործերին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը Սաուդյան Արաբիայից պահանջում է անմիջապես վերջ տալ Եմենի ներքին գործերին միջամտելուն։ Մենք պահանջում ենք վերջ տալ ագրեսիային։ Մարտական գործողությունները ոտնահարում են Եմենի ինքնիշխանության իրավունքը։ Ագրեսիան ոչ միայն չի կասեցնի, այլ նաեւ կնպաստի երկրում արյունահեղության ծավալմանը»,- հայտարարել է Զարիֆը լրագրողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ