News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համակարգում մարտի 24-25-ին տեղի է ունեցել ուսումնական վարժանք, որի շրջանակներում ազդարարվել էր «տագնապ», եւ համակարգը կարճ ժամանակահատվածում բերվել է «Բարձր» աշխատանքային ռեժիմի:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնավարժանքին ներգրավված էին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ստորաբաժանումները եւ համակարգի ձեռնարկությունների հաշվարկները (վթարափրկարարական, բժշկական, հակահրդեհային, ուսումնական, աէրոնավիգացիոն, ավիացիոն անվտանգության, ոստիկանության եւ այլն): Ուսումնավարժանքներին մասնակցում էին նաեւ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության եւ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ ուսումնավարժանքին ներգրավված էր մոտ 500 մարդ:

Ամփոփելով ուսումնավարժանքի արդյունքները՝ Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ միջոցառումները իրականացվել են բարձր մակարդակով, համակարգը պատրաստ է բնականոն աշխատանքին արտակարգ իրավիճակներում:

Տպել
Ամենաշատ