News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գլենդել քաղաքում մարտի 6-ին վրաերթի հետեւանքով զոհված 4-ամյա Վիոլետա Խաչատրյանի ընտանիքին օգնելու համար նվիրաբերվել է ավելի քան 46 հազար ԱՄՆ դոլար:

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը մարտի 9-ին հայտարարությամբ էր հանդես եկել Crowdrise կայքում՝ խնդրելով մարդկանց օգնել Խաչատրյանների ընտանիքին:

«Ընտանիքի անդամների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանք դժվարին կացության մեջ են եւ դժվարանում են հոգալ հոգեհանգստի եւ հուղարկավորության ծախսերը»,- ասել է քաղաքապետը։

Նշենք, որ զոհված փոքրիկի ծնողներն ԱՄՆ են տեղափոխվել Կանադայից: Վիոլետան իրենից մեծ քույր ունի:

Հիշեցնենք, որ 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը մահացել էր մարտի 6-ին տեղի ունեցած վրաերթի հետեւանքով։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երեխան օդում շուրջ 12 մետր թռել է, ընկել այլ մեքենայի վրա եւ կոտրել հետեւի ապակին: Ավելի ուշ վթարին մասնակցության մեջ կասկածվող Գլենդելի 55-ամյա բնակիչ Շանթ Բադլյանը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել, իսկ հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ