Հայաստանի կենտրոնական բանկի քաղաքականությունը չափից ավելի խիստ է տնտեսության համար: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ ԿԲ-ն իր առաջին եւ միակ նպատակն է դարձրել գնաճի դեմ պայքարը, ոչ թե տնտեսության զարգացումը, որի պատճառով երկրում էլ ավելի սուր է զգացվում աշխատատեղերի պակասը:
«Իսկ ինչպե՞ս կարելի է արդյունավետ վերահսկել գնաճը՝ ցածր դրամական զանգվածի պայմաններում: Հայաստանում այն հիմա կազմում է ընդամենը ՀՆԱ 38,5 տոկոսը: Համեմատության համար նշեմ, որ Չինաստանում այդ ցուցանիշը 200 տոկոս է»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը: