News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ռուսաստանը հակառուսական գործողություններին միշտ ադեկվատ պատասխան է տվել եւ շարունակելու է տալ նաեւ հետագայում։

«Ռուսաստանին այսպես ասած զսպելու համար կիրառվում են ամենատարբեր միջոցներ՝ սկսած քաղաքական շրջափակումից ու տնեսական ճնշումից մինչեւ տեղեկատվական պատերազմներ»,- հայտարարել է ռուս առաջնորդը ՌԴ ԱԴԾ կոլեգիայի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես վերջերս ուղղակիորեն ասվել էր, չհամաձայնվողների ձեռքերը պարզապես կծալեն  մեջքի հետեւում։ Ռուսաստանի հետ նման խաղերը չեն անցնում, երբեք չեն անցել եւ չեն էլ անցնի»,- հայտարարել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ