News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարզերում մի շարք ոստիկանապետերի է փոխել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հաստատեցին, որ Գևորգ Թադևոսյանն ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Տիգրան Պետրոսյանը, ազատվելով ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից,նշանակվել է ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի պետ: Արամ Ղարիբյանն ազատվել է Կումայրիի ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ: Արմեն Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ: Արայիկ Դավթյանն, ազատվելով ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից,  նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնում: Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից ազատվել է Սամվել Տոնոյանն, նա  տեղափոխվել է կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն նշանակվել է  Սարգիս Ղոնյանը՝ ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի պետի պաշտոնից: Վահան Իսահակյանն էլ նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի (КПЗ) պետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ