News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ՝  Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագրի շրջանակներում մարտի 13-ից 19-ը ցուցադրությունների կազմակերպվեցին Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Սոֆիայի ծրագրի  կազմակերպման գործընկերների թվում էր եւ մեծ աջակցություն է ցուցաբերել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Դեսպանությունը:

Սոֆիայի միջազգային կինոփառատոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագրում ընդգրկված էր երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը»  եւ Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Սոֆիայից զատ ցուցադրություններ կազմակերպվեցին նաեւ Բուլղարիայի Պլովդիվ եւ Վարնա քաղաքներում:

 Փառատոնին ներկա է գտնվել եւ  ծրագիրն ու ֆիլմերը ներկայացրել է ՀՀ Ժողովրդական  արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն  Հարություն Խաչատրյանը:

«Այլեւս երբեք…» ծրագրի վերաբերյալ Հարություն Խաչատրյանը հարցազրույց է ունեցել Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությամբ եւ ներկայացրել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցաումների մանրամասները:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 12 տարվա ընթացքում իր ուրույն տեղն է գրավել կինոփառատոների համաշխարհային քարտեզի վրա եւ ձեռք է բերել կարեւոր գործընկերներ: Մեծ ձեռքբերում է, որ  Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ծրագիրն իրականացվում է  միջազգային կինոփառատոների շրջանակներում, ինչն էլ իր հերթին ընդլայնում է  հանդիսատեսի շրջանակը:

Մեծ Եղեռնին նվիրված «Այլեւս երբեք…»  կինոցուցադրությունների ծրագիրը հաջորդիվ ներկայացվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

 Ֆրանսիայում անցկացվող Եվրոպա ֆիլմ ակտը  Եվրոպայի կարեւորագույն կինոփառատոներից մեկն է: Այդ փառատոնի շրջանակներում եւս հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր է ներկայացվելու: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերից զատ կներկայացվեն նաեւ հայկական կինեմատոգրաֆի այլ նմուշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ