News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պարտադիր 12-ամյա կրթությունը լավ գաղափար է, բայց այսօրվա Հայաստանում անիրականանալի է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Նախ 12-ամյա կրթությունն անհնար է զուտ տեխնիկապես: Անհասկանալի է, ինչպես պետք է գյուղի բնակիչները գնան ուսումնարան ու վերադառնան: Երկրում գործող 91 ուսումնարաններից գյուղերում է գտնվում 10-ից քիչը: Ինչ անեն մնացած 850 գյուղերի երեխաները, անհասկանալի է: «Հրամայելու եք օրական տասնյակ կմ գնալ շրջկենտրոն ու հե՞տ գալ»,-հայտարարել է Մանուկյանը:

Երկրորդ, որն ամենագլխավորն է, Հայաստանի ներկա պայմաններում 18-ամյա երիտասարդը մտածում է ոչ թե դպրոցի, այլ այն մասին, թե ինչպես աշխատանք գտնի ու օգնի ընտանիքին: «Իհարկե, նա ուզում է աշխատել, ու թքած ունի այդ կրթության վրա: Ինչպե՞ս եք դուք նրան պարտադրելու, եթե տեսնում եք, թե ինչ վիճակում է իր ընտանիքը»,-հայտարարել է ՀԱԿ պատգամավորը:

Տպել
Ամենաշատ