News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօրվա բոլոր դպրոցականները ցանկանում  են դեսպաններ, խորհրդարանի խոսնակներ, առանձնատների ու ջիպերի սեփականատերեր դառնալ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ դպրոցը վտանգի տակ է:

Պարտադիր 12-ամյա դպրոցական կրթությունը կամրապնդի ՀՀ ապագա քաղաքացիների ձեւավորումը, ասել է Սահամյանը:

«Ամեն կողմից լսվում են մեղադրանքներ, թե դպրոցում ծաղկում է կոռուպցիան, որ իշխանությունն անգործության է մատնված: Միաժամանակ տարեցտարի Հայաստանի դպրոցականները միջազգային օլիմպիադաներից ոսկե մեդալներ են բերում եւ համարվում ամենամրցունակը տարածաշրջանում»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ իրականում դպրոցը ոչ միայն կրթում է, այլեւ դաստիարակում: «Մեր երեխաները, որոնք ավարտում են 9-րդ դասարանը, նրանց 60 տոկոսն առավոտից գտնվում են բակում, հետո ինչ-որ տեղ կանգնում են եւ այլն: Նրանք պետք է դպրոց գնան: Երեխաների համար այլ մթնոլորտ չկա: Նրանք պետք է մնան դպրոցում, շփվեն ուսուցիչների ու հասակակիցների հետ: Դա առաջին հերթին մթնոլորտ է: Դուք դպրոցը վերածել են հուհի նախաշեմի, դա այդպես չէ: Դպրոցն է ձեւավորում ապագա քաղաքացիներին»,-հայտարարել է Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ