Գերմանիայում ոստիկանությունը պաշտպանում է Ֆրանսիայի հարավում կործանված A320 օդանավի երկրորդ օդաչու 28-ամյա Անդրեաս Լյուբիցի տունը: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ իրավապահների լրացուցիչ ուժեր են բերվել Մոնտաբաուր քաղաք:
Ավելի վաղ Մարսելի դատախազը, որը գլխավորում է աղետի հետաքննությունը, հայտարարել էր, որ կործանված օդանավի «սեւ արկղերի» տվյալների համաձայն, օդանավի կործանման մեղավորը հենց երկրորդ օդաչուն է եղել:
«Առկա տվյալներից ելնելով, ես կարծում եմ, դա դիտավորյալ արարք է եղել»,-ընդգծել է ֆրանսիացի դատախազը: