News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներում ձեւավորվել է խիստ տհաճ եւ արդեն բավական վտանգավոր միտում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի նախօրեին հակահայկական հոդվածների տարածման առումով: Ադրբեջանական եւ թուրքական քարոզչամեքենայի կողմից հրեական շրջանակներում տարածվող պատվիրված հակահայկական հոդվածների հեղինակները միեւնույն մարդիկ են, ինչը, կներեք կոպիտ լինելուս համար, նմանվում է «լրագրողական մարմնավաճառության»: Սակայն չնայած դրան, վաճառված հեղինակները շարունակում են «ստեղծագործել» մարազմի հասնող էպիստոլյար ժանրում: Միթե՞ նրանց թվում է, թե ասյօրվա ընթերցողն այդչափ միամիտ է եւ անգրագետ:

Այնուամենայնիվ, ԱՄՆ հրեական առաջատար պարբերականներից մեկում՝ New Algemeiner-ում, ինչպես նաեւ The JerusalemPost եւ jns.org լրատվամիջոցներում ս.թ. մարտի 18-ին լույս տեսավ իր գիրչը արեւմտյան լսարաններում Ադրբեջանական բռնապետության օրեցօր անկում ապրող վարկանիշը փրկելու գործին ամբողջովին նվիրած Ալեքսանդր Մուրինսոնի հերթական հակահայկական հոդվածը: Նրանում փորձ է արվում Իրանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները ներկայացնել որպես «Իսրայելի դեմ ուղղված հարաբերություններ»:

Ընտրված է բավական պարզունակ մարտավարություն` Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ տրամադրել Իրանի նկատմամբ հստակ բացասական ընկալում ունեցող լսարանին: Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ ուղղված չեն եւ չեն էլ կարող ուղղված լինել որեւիցե երրորդ երկրի դեմ: Հանգամանք, որը վաղուց արդեն ակնհայտ է աշխարհի համար

Այսպես, ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ եվրոպական պետությունները Իրանի հետ հարաբերությունների անգամ ամենասուր փուլերում հնարավորության դեպքում պաշտոնապես բազմիցս հայտարարել են, որ իրենց համար լիովին հասկանալի են Իրանի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման Հայաստանի քայլերը: Եվ եթե Իրանի հետ լավ հարաբերությունները չեն ազդել ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, ո՞րն է իմաստը հակադրելու դրանք Իսրայելի հետ հարաբերություններին: Թուրքիայի կողմից սահմանը միակողմանի փակ պահելու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայության պայմաններում հնարավոր չէ թերագնահատել Իրանի հետ հարաբերությունների նշանակությունը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով:

[17:46:42] АНИ: Մյուս կողմից Երեւանում քաջ գիտակցում են Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում այդ երկրի կարեւոր դերակատարությունը, ինչպես նաեւ հրեական սփյուռքի գործոնը: Երեւանում ոչ մեկի մտքով անգամ չի կարող անցնել հակադրել Իրանի հետ հարաբերությունները Իսրայելին կամ հակառակը, ինչպես չի կարող անցնել ՌԴ հետ հարաբերությունները կառուցել ի վնաս մեկ այլ հարեւան պետության՝ Վրաստանի հետ հարաբերությունների: Դա աբսուրդ է: Աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանը պարտավոր է պահպանել լավ հարաբերություններ եւ՛ Իրանի եւ՛ Արեւմուտքի, եւ՛ ՌԴ-ի եւ՛ Վրաստանի հետ՝ անկախ նրանց միջեւ եղած տարաձայնություններից: Ծանոթ իրավիճակ է Իսրայելի հասարակության համար, քանզի այդ երկիրը եւս գտնվելով բազմաթիվ խնդիրներով հարուստ տարածաշրջանում չի կարող անտեսել հարեւանների հետ բարեկամական հարաբերությունների կառուցման որեւէ հնարավորություն:  Ի դեպ այս ուղղությամբ Հայաստանի վարած հաջողված քաղաքականությունը չի վրիպել միջազգային մամուլի ուշադրությունից (In Facing Its Adversaries, America’s Got a Hidden Lever: Armenia):

Չնայած, պարոն Մուրինսոնն, իր նախկին սխալներից դասեր քաղելով, այս հոդվածում փորձում է մանկամտորեն թաքցնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետ իր սերտ առնչությունները, այնուամենայնիվ, հոդվածում «կարմիր թելի» նման անցնում են Իսրայելի աչքին Ադրբեջանը Հայաստանին հակադրելու փորձերը: Այսպես, Մուրինսոնը «դարակազմիկ» բացահայտում է անում՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանից բարձրաստիճան պատվիրակություններ հաճախակի չեն այցելում Իսրայել: Կասկածից վեր է, որ Մուրինսոնը քաջ գիտակցում է, որ պետությունների միջեւ քաղաքական երկխոսությունը շատ բանով պայմանավորված է փոխադարձության սկզբունքով: Եվ հենց Իսրայելի կողմից չի պահպանվում հավասարակաշռությունը Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերի առումով: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջան են այցելել ինչպես Իսրայելի Նախագահը, վարչապետը, այնպես էլ ԱԳ նախարարը: Այն դեպքում, որ Հայաստանից տարբեր տարիներին ինչպես Նախագահի այնպես էլ ԱԳ նախարարի մակարդակով Իսրայել այցեր եղել են:

Մարտի 5-ին Իսրայել այցելեց ՀՀ ԱԳ նախարարը, որը ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին եւ հանդիպեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, հանդիպման ընթացքում վստահություն է հայտնվել, որ նախարարի այցը կնպաստի հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդմանը: Իսրայելի Նախագահը եւ Հայաստանի ԱԳ նախարարը քննարկել են նաեւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությանն առնչվող հարցերը։ Ի դեպ Մորինսոնն իր հոդվածում Նալբանդյանի այցը որակում է որպես հակաթուրքական եւ հակաադրբեջանական ենթատեքստ ունեցող: Դժվար է ասել, թե ի՞նչն է դրդում նրան նման որակում տալու: Թերեւս հեղինակին «արջի ծառայություն» է մատուցում քծնելու, այսինքն սեփական աշխատանքը լավ կատարելու ձգտումը, ինչպես նաեւ ադրբեջանական եւ թուրքական քարոզչության պարանոյիկ էությունը, երբ «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» ցանկացած բառակապակցություն դիտարկվում է որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված քայլ: Այստեղ ավելի շատ մտածելու բան ունեն հենց Թուրքիան եւ Ադրբեջանը:

Միեւնույն  ժամանակ, անընդունելի է նաեւ ավելի քան 1500 տարվա պատմություն ունեցող եւ այդ Սուրբ Քաղաքի անբաժան մասը համարվող  Երոսաղեմի հայկական թաղամասը եւ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, որը հայ եւ հրեա ժողովուրդների փոխադարձ ճանաչողության համար քաղաքական եւ մշակութային հսկայական նշանակություն ունի, ներկայացնել որպես Իսրեյալի դեմ գործող կառույց: Այս փաստը հայերի, մասնավորապես՝ Իսրայելի հայ համայնքի դեմ ատելության սերմանման միամիտ հույս է եւ հիշեցնում է Նացիստական Գերմանիայի մամուլում 1930-ական թվականներին հրեաների կողմից Գերմանիայի դեմ դավադրության կազմակերպման մասին վաղուց հայտնի հրապարակումները:

Ինչ վերաբերում է Հայոց Պատրիարքարանին,ապա Իսրայելը ճանաչում է  նրա եւ Պատրիարքի իրավունքները՝ համաձայն 1967թ. կողմերի միջեւ ստորագրված Հուշագրի, ինչպես նաեւ պատրիարքարանի գործունեությունը` ուղղված Մերձավոր Արեւելքում հայկական մշակույթի պահպանությանը։ Այս առումով Պատրիարքարանը ներկայացնել որպես Իրանի ազդեցության լծակ իրականության հետ որեւէ աղերս չունեցող անբարոյականությանը հավասար փորձ է: Բարեբախտաբար սա հասկանալի է ցանկացած բանական մարդու համար: Տարօրինակ է, որ իրեն «փորձագետ» համարող պարոն Մուրինսոնը հակառակ պատրանքներ է տածում...

Ակնհայտ է, որ Մուրինսոնի եւ նմանատիպ այլ լրագրողների կողմից առաջ քաշված կեղծ թեզերը հայերի նկատմամբ ատելության սերմանման տարրեր են պարունակում եւ հանդիսանում են պատվիրված լրագրության դրսեւորում: Համարում եմ խիստ անարժան էպիստոլյար ժանրի այսպես կոչված ներկայացուցիչների վարքագիծը, որոնք փորձում են համաշխարհային հրեական հանրույթին տրամադրել հայ ժողովրդի դեմ` ազգային զգացմունքները շահարկելով եւ ինչ-ինչ քաղաքական նպատակներ հետապնդելով:

ԶԼՄ-ների կաշառքը վտանգավոր միտում է: Դադարե՛ք այդ անել: Ես հասկանում եմ, որ այսօր ամեն ինչ է հնարավոր գնել, բայց պրոֆեսիոնալ խիղճ հասկացությունը դեռ չի վերացել: Այդ պատճառով որպես զտարյուն հրեա ես հերթական անգամ կոչ եմ անում լրագրողներին եւ վերլուծաբաններին դադարելու հանդես գալ հրեաների անունից եւ փաթաթելու հրեաների վզին եւս մեկ գոյություն չունեցող խնդիր, իսկ հրեական լրատվամիջոցներից պահանջում եմ չտրամադրել հնարավորություն նմանատիպ ստահոդ կեղծ վերլուծական հոդվածների տարածման համար:

Վիլի Վայներ

Հայաստանում հրեական մշակութային «Մենորա» կենտրոնի նախագահ

Հայաստանի հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ