News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե ընդդիմադիր պատգամավորներն ունեն հրաշալի գաղափարներ, որոնք դրականորեն կփոխեն ազգի կյանքը, թող դրանք կյանքի կոչեն դպրոցական գրատախտակի մոտ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ 12-ամյա պարտադիր կրթության անցնելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ օրենքով, ինչպես հայտնի է, պատգամավորն իրավունք ունի զբաղվել մանկավարժական գործունեությամբ: «Այնպես որ, եթե դուք ունեք լավ ծրագրեր, վերցրեք դրանք ու գնացեք դպրոց: Յուրաքանչյուրդ վերցրեք 5-6 դասաժամ եւ ձեր հրաշալի գաղափարները հասցրեք մարդկանց»,-հայտարարել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ պետք չի փնովել կրթական համակարգը, դրա բարելավման համար ոչինչ չանելով: «Դուք, հակառակը, պետք է բարձրացնեք ուսուցչի դերը: Մանկավարժը պետք է պաշտպանված լինի հասարակությունում ավելի շատ, քան անգամ պատգամավորը, որովհետեւ նա ամեն առավոտ նայում է տասնյակ եւ հարյուրավոր աչքերի, նրա խոսքից կախված է սերունդների ներաշխարհը»,-ամփոփել է Գալուստ Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ