News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մահացել է Արցախյան պատերազմի մասնակից Սերգեյ Աթարբեկյանը: Նա ավելի շատ հայտնի էր RK անունով: Սերգեյ Աթարբեկյանը 1988թ Ստեփանավանի օդանավակայանի տնօրենն էր, նրա տրամադրության տակ էին  նաեւ Օձունի և Բագրատաշենի օդանավակայանները:

1989 թ. մայիսին նա ինքնակամ դիմում գրեց պետի պաշտոնից հրաժարվելու մասին և տեղափոխվեց Երևան, ապա աշխատանքի է անցնում «Զվարթնոցում»` որպես սովորական ռադիոօպերատոր: Նա կապավորեց քիչ, թե շատ նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները, շտաբները, սահմանամերձ գյուղերը, նույնիսկ հակակարկտային կայանները, կապ տեղադրեց «Զվարթնոցում»,«Էրեբունիում», Արզնու սպորտային օդանավակայանում, դպրոցներում, կամուրջների վրա, մարտավարական նշանակություն ունեցող սարերում ու ձորերում:

Նախնական շրջանում նա գործել է կամավոր, այնուհետև ստանալով համապատասխան հրահանգ` կապավորել է կառավարական բոլոր ամառանոցները, երկրապահների բոլոր մեքենաները, խրամատները: PK մականունը նրա կապավորի անունն էր, հենց դրանով էլ հայտնի է Սերգեյ Աթարբեկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ