News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանական Adidas ընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է հնարավորինս արագ արտադրական հզորությունների մի մասն Ասիայից Եվրոպա տեղափոխել:

Ըստ Reuters գործակալության, ընկերությունը ձգտում է հագուստի արտադրությունը գնորդներին ավելի մոտ բերել: Դիտարկվում է նաեւ հենց խանութներում արտադրամասերի բացման տարբերակը, որպեսզի գնորդները կարողանան անհատականացնել գնումները:

Adidas-ը մի քանի տարի շարունակ շարունակում է դիրքերը զիջել հիմնական մրցակցին՝ ամերիկյան Nike-ին: «Մենք մտադիր ենք արտադրությունը վերադարձնել Եվրոպա, որտեղ մեր իսկական գնորդներն են»,- հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հերբերտ Հայները:

Ըստ Gazeta-ի, ընկերությունը նաեւ ծրագրում է հարյուրավոր խանութներ բացել Եվրոպայում: Adidas-ում կանխատեսում են, որ իր արտադրանքի վաճառքը 2020 թվականին գրեթե երկու անգամ կաճի՝ հասնելով 22 մլրդ եվրոյի, իսկ մաքուր շահույթը տարեկան կավելանա միջինը 15%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ