News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Ֆրեզնո քաղաքում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կբացվի: Բացման արարողությունը կազմակերպելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Ֆրեզնոյի հանձնախումբը:

Ըստ «Asbarez»-ի, հուշարձանի կառուցվում է բազմաթիվ հովանավորների առատաձեռնության, ինչպես նաեւ Ֆրեզնոյի Կալիֆորնիա նահանգի համալսարանի ղեկավար Ջոզեֆ Կաստրոյի աջակցության շնորհիվ:

«Մեր պարտականությունն է՝ էստաֆետը փոխանցել հաջորդ սերնդին, որպեսզի այն երբեք չմոռանա մարդու հանդեպ մարդու անմարդկային վերաբերմունքի մասին»,- ասել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս, հուշարձանի ստեղծման հանձնաժողովի նախագահ Պերճ Աբգարյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կանգնեցնելու են Ֆրեզնոյում Կալիֆորնիա նահանգի համալսարանի տարածքում: Փոլ Հալաջյանի նախագծած կառույցը մարմնավորելու է խորհրդանիշեր, որոնք հայ ժողովրդի համար մշակութային նշանակություն ունեն:

Հուշարձանը կառուցվելու է բետոնից ու տուֆից, հիմնական մասերը կլինեն 9 սյուները, որոնք կտեղադրվեն հանդիպակաց՝ դեպի ներս թեքվածությամբ, ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: 9 սյուները խորհրդանշում են պատմական Հայաստանի 6 նահանգները, Կիլիկիան, հայկական սփյուռքը եւ Հայաստանի Հանրապետությունը: Բարձրությունը շրջանաձեւ նվազելու է՝ առաջինի բարձրությունը կազմելու է 19 ոտնաչափ, վերջինը՝ 15 ոտնաչափ, ինչն ընդգծում է 1915 թվականի նշանակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ