News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Վահան եւ Անուշ Շամլյանների անվան հայկական դպրոցի առաջին եւ ութերորդ դասարանների աշակերտները, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Լա Կրեսենտե ուսանողական ավանի այգում 100 անմոռուկ են տնկել: Այս մասին գրում է տեղական «Glendale News-Press» պարբերականը:

Աշակերտական խորհրդի համանախագահ, 13-ամյա Արա Յակուբյանը նշել է, որ ութերորդ դասարանցիները ցանկանում էին փոքրիկներին ներգրավել ծաղիկները տնկելու գործում, որպեսզի նրանք կարողանան խնամել բույսերը: Ութերորդ դասարանցիները նաեւ պատրաստվում են հաջորդ շաբաթ Հայաստան ժամանել:

Դպրոցի տնօրեն Թալին Քարկոտորյանը նույնպես մասնակցել է ծաղիկները տնկելուն: «Ցանկանում ենք աշակերտներին հնարավորություն ընձեռել հարգել իրենց անցյալը եւ, միաժամանակ, նրանց համայնքի պատասխանատու եւ ակտիվ անդամ դարձնել»,- ասել է նա:

Այս միջոցառումից բացի, Շամլյանների անվան դպրոցի աշակերտների հայրերը հայտարարել են Լոս Անջելեսից դեպի Վաշինգտոն (ավելի քան 4.800 կմ) քայլերթ կամ հեծանվավազք նախաձեռնելու մասին: Նրանք մարաթոնը սկսելու են ապրիլի 24-ին, Լոս Անջելեսից, իսկ ԱՄՆ մայրաքաղաքում կլինեն մայիսի 7-ին: Ճանապարհին նրանք ձգտելու են բարձրացնել Հայերի եւ այլ ժողովուրդների ցեղասպանության մասին մարդկանց տեղեկացվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ