News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գազային հաշվիչների չափաբերումն ու վերանորոգումը չի կարող անել ընկերություն, որը փոխկապակցված է երկրի գազային օպերատորի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետական պատգամավոր, գազամատակարարման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

«Հաշվիչների վերանորոգումն ու չափաբերումը պետք է լինի նրանց գործառութներից դուրս, քանի որ «Գազպրոմ-Արմենիա»-ն շահագրգիռ կողմ է»,- ասել է նա։

Ուստի հանձնաժողովն առաջարկում է ազատականացնել հաշվիչների վերանորոգման ու չափաբերման շուկան, իսկ Չափագիտության ազգային ինստիտուտին առաջարկում է չափորոշիչնե մշակել։

Ըստ Ավազյանի, դրա հետ կապված ծախսեր կազմում են գազային դրույքաչափի 3 տոկոս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ