News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտարարել են, որ ացտեկների ժամանակաշրջանի մեզոամերիկյան պետական կազմավորումները միմյանց միջեւ բարդ աշխարհաքաղաքական հարաբերություններ են կառուցել, որոնք վերաբերել են ոչ միայն պատերազմին եւ խաղաղությանը:

Հնագետները պեղումներ են անցկացրել այն վայրում, որտեղ XIII-XVI դարերում տեղակայված է եղել Թլասկալա քաղաք-պետությունը: XVI դարի սկզբին քաղաքը շրջապատված է եղել Ացտեկյան կայսրության տարածքներով, որի հետ քաղաքը բավական լարված հարաբերություններ է ունեցել:

Չնայած դրան՝ Թլասկալայի բնակիչները զենք, զարդեր եւ կուռքային իրեր պատրաստելիս օբսիդիան են օգտագործել: Սակայն քաղաք-պետության տարածքում դրա աղբյուրներ չեն եղել:

Ըստ Gazeta-ի, Ացտեկյան կայսրությանը մատակարարվող օբսիդիանի ավելի քան 90%-ը բերվել է Պաչուկա քաղաքից, իսկ Թլասկալայի բնակիչներն այն ներմուծել են բոլորովին այլ վայրից՝ Էլ Պարեդոն քաղաքից:

Հնագետները վստահ են. այս փաստերը վկայում են այն մասին, որ ացտեկները կարողացել են իրենց հարեւանների հետ բավական բարդ աշխարհաքաղաքական հարաբերություններ հաստատել: Չնայած Թլասկալան կայսրության թշնամին է եղել, սակայն ացտեկները չեն ձգտել արգելափակել օբսիդիանի ներմուծումը քաղաք, որն այստեղ օգտագործվել է նաեւ զենքի արտադրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ