News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դիզայներների խումբը (Yolegmma Márquez, Erin Glaberson и Emily Kvale) սառնարան է մշակել, որը ոչ միայն համապատասխանում է դիզայնի, տարողունակության եւ էներգիայի ծավալի ժամանակակից պահանջներին, այլեւ կարող է ջերմոցի նման մթերքներ աճեցնել:

Verdant էկո-սառնարանը մի ամբողջ էկոհամակարգ է, որտեղ մթերքների սառեցման համար արտադրվող ջերմությունն ու խոնավությունն օգտագործվում է սերմեր, կանաչեղեն եւ սունկ աճեցնելու համար:

Ըստ Kedem-ի, բանջարեղենի համար նախատեսված հատվածում բացառվում է բորբոսապատումը, քանի որ բանջարեղենն ու կանաչին այնտեղ պահվում են կախված վիճակում: Սառնարանի ջերմոցային բաժինը սենսորային էկրաններ ունի, որոնց օգնությամբ կարելի է կարգավորել ջերմաստիճանը, խոնավությունն ու լուսավորության մակարդակը:

Սառնարանի բաժինները միմյանց հետ կապված չեն, այնպես որ՝ կարելի է չանհանգստանալ հոտերը խառնվելու մասին: Էկո-սառնարանն առաջին հերթին նախատեսված է բուսակերների համար, սակայն հարմար է ցանկացած ընտանիքի, որը մտադիր է ավելացնել բուսական մթերքի օգտագործման չափը: Սառնարանի՝ վաճառքում հայտնվելու մասին ոչինչ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ