News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day): Այն հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ:

Ըստ Calend-ի, ավանդաբար օրը նշվում է «Թատրոնը՝ որպես փոխըմբռնման եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման միջոց» նշանաբանի ներքո:

Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, կանոնակարգի համաձայն, ուղղված է «ժողովուրդների միջեւ խաղաղության եւ բարեկամության ամրապնդմանը, աշխարհի թատերական բոլոր գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»:

Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն (1889-1963):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ