News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Համացանցում առաջին տեսանյութն է հայտնվել, որում պատկերված է ռուսական նոր Т-14 «Արմատա» տանկը: Այն արտադրվել է Ներքին Տագիլի «Ուրալվագոն» գործարանում:

Ծանր զինտեխնիկան ծրագրվում էր հանրությանը ներկայացնել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա առիթով կայանալիք շքերթի ժամանակ:

Ըստ «Ռոսբալտ»-ի, տեսանյութը, ենթադրաբար, նկարահանվել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում, որտեղ ներկայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին մասնակցելու են ռուսական տեխնիկայի եւ սպառազինությունների նորագույն նմուշները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ