ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 471.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.67 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.94 դրամ (աճել է 3.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 705.64 դրամ (աճել է 2.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 256.95 դրամ, ոսկին՝ 18,134.95 դրամ, պլատինը՝ 17,382.62 դրամ:
Մարտի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: