News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը եւ Խոսրով Հարությունյանը չեն ցանկանում հրապարակել այսօր՝ մարտի 26-ին, վարչապետների ակումբի քննարկման մանրամասները:

Հանդիպումից հետո լրագրողները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե որն է այս ակումբի նպատակը եւ հանդիպումն որքանով էր արդյունավետ:

«Ստրատեգիական հանդիպում է, տնտեսական խնդիրներն են լուծվում, փորձում ենք գտնել եւ լուծել պրոբլեմը, որ տնտեսությունը չպայթի: Արդյունավետության խնդիր էլ չկա, ոնց որ գնաս, տունդ ընթրիք անես, ասեն՝ ընթրիքդ արդյունավետ է, թե ոչ: Մենք, իհարկե, ընթրիք չենք արել, միայն թեյ ենք խմել: Ես միշտ ասել եմ՝ լավ բան է, հավաքվենք, խոսենք: Ահագին բան փոխանցվեց, խոսակցության ընթացքում զուլալվում է, թե որտեղ է պրոբլեմը: Սրանից ավելին չեմ ասի»:

Խոսրով Հարությունյանն էլ հայտարարեց, որ իրենք պայմանավորվել են հանդիպման մանրամասներ չհայտնել: Վազգեն Մանուկյանը նույնպես հրաժարվեց քննարկման բուն բովանդակությունը հրապարակել:

Նշենք, որ ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը եւ տնտեսությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ