News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նյու Յորքի Մանհեթըն փողոցում պայթյուն եւ փլուզում է եղել, առնվազն 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ցերեկը ժամը 15։30-ի սահմաններում։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտնել է, թե վերջին տվյալներով, վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վիրավորվել են երեք հրշեջներ։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Դեպքի վայր 100-ից ավելի հրշեջներ են եկել, որոնք ժամեր շարունակ չեն կարողացել մարել կրակը։

Հրդեհը վնասել է հարեւան չորս շենքերը։ Փրկարարները մտավախություն ունեն, որ շենքերից մեկը կարող է ամբողջությամբ փլուզվել։ Քաղաքապետի խոսքով, վթարի մեղավորը շինարարներն են, որոնք վնասել են շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանի գազատարը, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել։

Տպել
Ամենաշատ