News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրով անցած տարի նրա տարեկան եկամուտը կազմել է 37 մլն 545 հազ. դրամ, որից 7 մլն 545 հազ.-ը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ 30 մլն-ը՝ «այլ եկամուտ»:

Նկատենք, որ երբ 2014-ի ապրիլին Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարագիր էր ներկայացրել, այնտեղ նշել էր, որ 2014-ի հունվարից մինչեւ ապրիլի 13-ը նա ունեցել է 44 մլն 110 հազ. դրամի եկամուտ, որից 40 մլնը՝ «այլ եկամուտ», մնացածը եղել է նրա աշխատավարձը:

Փաստորեն, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Աբրահամյանի փողերն «անհետացել» են: 2014-ի սկզբին նա ունեցել է 270 մլն դրամ եւ 1 մլն 950 հազ. դոլար, տարեվերջին` 210 մլն դրամ եւ 1 մլն 800 հազ. դոլար: Ի դեպ, վարչապետի կինը` Ջուլիետա Աբրահամյանը, իր ամուսնուց հարուստ է. նա հայտարարագրել է 35 մլն դրամի եկամուտ` «այլ եկամուտ» նշումով: Իսկ նրա դրամական միջոցները կազմում են 220 միլիոն դրամ եւ 2 միլիոն 700 հազար դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ