News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը բաժանվում է կնոջից, գրում է Bild թերթը: Քաղաքական գործիչը իր 4-րդ կնոջ՝ Դորիս Շրյոդեր-Կեպֆի հետ ապրել է 18 տարի:

Շրյոդերը մտադիր է բաժանվել կնոջից ու տեղափոխվել Հանովերում գտնվող առանձին բնակարան, հաղորդում է պարբերականը: Սպասվում է, որ դա տեղի կունենա Զատիկի տոներից հետո:

Նշվում է, որ Շրյոդերի եւ նրա կնոջ բաժանման որոշումը վերջնական է: Այդուհանդերձ, 51-ամյա Դորիսը եւ 70-ամյա Հերարդը մտադիր են համատեղ հոգ տանել իրենց երեխաների՝ Վիկտորիայի եւ Գրեգորի մասին: Նրանց զույգը որդեգրել է Սանկտ Պետերբուրգի մանկատանից 2004 եւ 2006 թվականներին, հաղորդում է Lenta-ն:

Գերմանական Focus ամսագրի նախկին թղթակից Դորիս Կեպֆը Շրյոդերի հետ ամուսնացել է 1997 թվականին, որից մեկ տարի անց վերջինս դարձել է Գերմանիայի կանցլեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ